Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, որ կաթսան փոխելու ժամանակն է:
Դուք հաճախ ինքներդ կարող եք կռահել, որ ժամանակն է՝ փոխել կաթսան: Դա պատահում է շատ հանկարծակի՝ տաք ցնցուղի տակ կամ հատկապես ցուրտ հանգստյան օրերին: Օպերատիվ իրավիճակները Ձեզ բավարար ժամանակ չեն տալիս` Ձեր կարիքներին առավելագույնս համապատասխան մոդել ընտրելու համար: Մի փոքր ուշադրություն, և հնարավոր կլինի նախապես հասկանալ, թե երբ է Ձեր կաթսան փոխարինելու իսկապես ճիշտ պահը: Եկեք միասին հասկանանք։ Ահա այն հինգ ցուցիչները, որոնք օգնում են մեզ՝ հասկանալ, թե երբ է մոտենում հին կաթսան նոր մոդելով փոխարինելու ժամանակը: 1.Ջուրը բավականաչափ չի տաքացնում
Հաճախ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գիտակցենք, որ մեր կաթսան չի աշխատում՝ ինչպես հարկն է, և ջուրը բավարար չափով չի տաքացնում, քանի որ մենք սովորում ենք ոչ այնքան տաք լոգանքներին կամ ավելի սառը տան մթնոլորտին։ Ահա թե ինչու, երբ ջեռուցումը պահանջում է երկար ժամանակ, տունն այնքան տաք չէ, որքան նախկինում, կամ էլ բավանակաչափ տաք ջուր չի լինում, ուրեմն ժամանակն է զանգահարել մասնագետին` պարզելու, թե ինչ է կատարվում։ Այստեղ հաշվի առեք կաթսայի փոփոխության հավանականությունը։ 2. Աղմկոտ կաթսա
Միգուցե մենք սովոր ենք աղմուկին, բայց մեր կաթսայից եկող ձայները, իհարկե, լավ նորություն չեն: Աղմուկը կարող է ի սկզբանե աննշան լինել, սակայն, ի վերջո, աստիճանաբար կարող է ավելի լուրջ դառնալ և ստիպել մեզ՝ մտածել կաթսան փոխելու մասին: 3. Հաճախակի ջրի արտահոսք է տեղի ունենում
Ջրի արտահոսքը հաճախ վկայում է անվտանգության փականի խափանման մասին, որը հեշտությամբ կարող է փոխարինվել մասնագետի կողմից: Այնուամենայնիվ, եթե խնդիրը հաճախակի է ի հայտ գալից, գուցեև խորհուրդ տրվի՝ փոխել կաթսան: Քանի որ ջուրը կարող է զգալի վնաս հասցնել կաթսայի մյուս մասերին, և սպառնալիք լինել անվտանգությանը: 4.Կաթսայի էներգախնայողությունը ցածր է
Նույնիսկ ճիշտ աշխատելու դեպքում, որոշ հին կաթսաներ հաճախ չեն կարողանում ապահովել էներգիայի խնայողությունը անհրաժեշտ մակարդակով: Ըստ Energy Saving Trust-ի՝ Մեծ Բրիտանիայի էներգաարդյունավետության փորձագետների կողմից կատարված հետազոտությունների, եթե A կարգի կաթսան սովորաբար կարող է ապահովել 90% արդյունավետություն, ապա G կարգի կաթսան ոչ ավելի, քան՝ 70%: Սա նշանակում է, որ գազի վճարի յուրաքանչյուր դրամյից մենք վատնում ենք 30 լումա, և վերջապես ժամանակն է փոխել կաթսան: Եկեք պարզենք, թե Արիստոնի որ մոդելն է լավագույնս համապատասխանում Ձեզ՝ Ձեր կարիքները հոգալու համար: 5.Կաթսայի հետ անընդհատ խնդիր կա
Եթե դուք հաճախ ստիպված եք մասնագետ կանչել, քանի որ ջեռուցման կամ տաք ջրի հետ կապված խնդիրներ կան, ապա ճիշտ ժամանակն է՝ փոխել կաթսան: Նոր կաթսա ձեռք բերելով, մենք իրականում կարող ենք խնայել պահպանման ծախսերը՝ արդյունավետ ջեռուցում ստանալու միջոցով: