Ինչպե՞ս կարող եմ կրճատել իմ կաթսայի էներգիայի սպառումը:
Էներգիայի սպառումը կրճատելը ոչ միայն խնայողություն է, այլ նաև՝ շրջակա միջավայրը պահպանելու քայլ։ Ահա այն չորս հիմնական քայլերը, որոնք պետք է հաշվի առնել՝ կաթսան օգտագործելիս․
1. Կատարեք կաթսայի սպասարկում
Պետք չէ մոռանալ, որ ամռանը կաթսան պետք է պահել մաքուր վիճակում: Փոշին և միջատները հաճախ անսարքության հիմնական պատճառներն են, և, հետևաբար, մեծացնում են էներգիայի սպառումը: Այսպիսով, մեր խորհուրդն է` տարին մեկ անգամ, ձմռան սկզբին՝ մասնագետը ստուգի կաթսան:
2 Կաթսայի վրա տեղադրել թերմոստատ
Կաթսայի էներգիայի սպառումը նվազեցնելու համար կարևոր է ունենալ հուսալի թերմոստատ, որը հնարավորություն կտա ժամանակի և ջերմաստիճանի ռեժիմ սահմանել տան տարբեր մասերում, այդպիսով, խուսափելով ավելորդ ծախսերից: Օրինակ, Ariston-ի ծրագրավորվող թերմոստատները հնարավորություն են տալիս ստեղծել բազմազոնային համակարգեր` մինչև վեց գոտի արտաքին սենսորով և առանց լարի` ցանկացած տեսակի կաթսայի աշխատանքը օպտիմալացնելու համար:
3. Ստուգեք ռադիատորները
Կաթսայի էներգիայի սպառումը նվազեցնելու համար պետք է նաև համոզված լինեք, որ մարտկոցներում օդ չկա, և փականներից ջրի արտահոսք տեղի չի ունենում: Ահա թե ինչու լավ գաղափար է, նախքան ձմռան գալը, կարգավորել փականները` օդային խցանումները վերացնելու համար:
Անհրաժեշտ է նաև ստուգել, չկա արդյո՞ք կա որևէ կահույք կամ այլ առարկաներ, որոնք խոչընդոտում են Ձեր ռադիատորներին ՝ ջերմություն տարածելուն, ինչը էներգիայի կորուստ կլինի:
4. Ընտրեք արդյունավետ կաթսա
Բարձր արդյունավետությամբ կաթսայի տեղադրումը նշանակում է՝ նվազեցնել էներգիայի սպառումը և թունավոր արտանետումները մթնոլորտ: Այսօր շուկայում առկա ջեռուցման համակարգերի մեջ կոնդենսացիոն կաթսաներն առաջարկում են լավագույն լուծումներից մեկը՝ վերականգնելով արտանետվող գազերի արտադրության ընթացքում առաջացած թաքնված ջերմությունը: Այս ֆունկցիան ապահովում է ջերմային արդյունավետության զգալի բարձրացում, իջեցնում է կաթսայի էլեկտրաէներգիայի պահանջը և կրճատում ծախսերը շուրջ 40%-ով` ավանդական կաթսայի համեմատ: Սեղմեք այստեղ` Ariston-ի կոնդենսացիոն կաթսաների ամբողջ տեսականին տեսնելու համար: