Ինչպե՞ս ընտրել այն կաթսան, որը լավագույնս համապատասխանում է մեր պահանջներին:
Տան կամ բնակարանի համար կաթսա ընտրելիս կարևոր է հաշվի առնել տարբեր գործոններ: Քանի որ «ճիշտ կաթսան» այն է, ինչն իսկապես համապատասխանում է Ձեր կարիքներին և կենսակերպին: Ariston-ի մասնագետի կողմից մի քանի արագ խորհուրդներ, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի համոզվեք, որ ընտրում եք Ձեր կարիքներին լավագույնս համապատասխանող կաթսա: Կաթսայի հզորությունը
Կաթսայի արտադրողունակությունը պետք է պարզապես համապատասխան լինի տան մեծությանը, լոգարանին և մարտկոցների քանակին:
Եթե կաթսան ցածր արտադրողունակություն ունի, ապա այն կարող է բավարար չափով չտաքացնել տունը կամ բավարար քանակությամբ տաք ջուր չարտադրել: Ընդհակառակը, չափազանց բարձր հզորություն ունեցող կաթսան արտադրում է ավելի շատ ջերմություն, քան անհրաժեշտ է՝ այդպիսով վատնելով էներգիա, արտադրելով վնասակար արտանետումներ: Այսպիսով, համոզվեք, որ կաթսան լինի Ձեզ անհրաժեշտ հզորության:
Տան չափերը
Ընդհանուր առմամբ, որքան շատ մարտկոցներ և սանհանգույցներ կան տանը, այնքան ավելի բարձր պետք է լինի կաթսայի հզորությունը:
Օրինակ, Մեծ Բրիտանիայում կաթսաների մասնագետների ասոցիացիայի կողմից կատարված հետազոտությունների համաձայն, կան 3 հիմնական կատեգորիաներ
• Փոքր տուն (1-2 ննջասենյակ) - մինչև 10 մարտկոց, 1 սանհանգույց- 24-27 կՎտ հզորությամբ կաթսա:
• Միջին չափի տուն (3-4 ննջասենյակ) - մինչև 15 մարտկոց, 1-2 սանհանգույց` 28-34 կՎտ հզորությամբ կաթսա;
• Մեծ տներ (4 կամ ավելի ննջասենյակ) -մինչև 20 մարտկոց, 2 կամ ավելի լոգարան` 35-42 կՎտ հզորությամբ կաթսա:
Օգտակար հղում՝ գտնելու համար այն կաթսան որը լավագույնս համապատասխանում է մեր կարիքներին (հղում դեպի արտադրանքի կոնֆիգուրատոր):
Ամենօրյա կարգ
Ինչպե՞ս իմանալ, թե որ կաթսան է մեզ ամենահարմարը: Եթե մենք փոխարինում ենք կաթսան, ավելի լավ է՝ ընտրել նույն մոդելը: Բայց տարիների ընթացքում տարատեսակ պայմաններ կարող են փոխվել և ազդել մեր սովորությունների ու կարիքների վրա: Օրինակ՝ մենք կարող ենք երիտասարդ զույգից դառնալ ընտանիք՝ երեխաների հետ միասին, կամ հակառակը՝ մեր երեխաները կարող են մեծանալ և լքել տունը, ուստի այլևս անհրաժեշտ չէ տաքացնել բոլոր սենյակները կամ այն երկրորդ լոգարանը, որը մենք այլևս չենք օգտագործում: Այսպիսով, անհրաժեշտ է միշտ խորհրդակցել մասնագետի հետ (Geolocalizator-ի հղումը գործընկերների համար), որը կարող է Ձեզ ճիշտ խորհուրդ տալ:
Մեր ապրելակերպը
Մեր առօրյա կյանքը շատ ավելի արագ տեմպ է պարտադրում, քան մեկ տասնամյակ առաջ, ինչը դժվարացնում է տան կառավարումը: Այսպիսով, նույնիսկ ջեռուցման համակարգի ծրագրավորումը կարող է լինել բարդ: Բարեբախտաբար, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, այսօր հնարավոր է միացնել, անջատել և փոխել կաթսայի ջերմաստիճանը աշխատելիս կամ ճանապարհորդելիս: Օրինակ, Ariston NET նոր ծառայությունը հնարավորություն է տալիս կառավարել ջեռուցման համակարգը: Ծրագրի միջոցով մենք, փաստորեն, կարող ենք վերահսկել տան ջերմաստիճանը `պարզապես օգտագործելով սմարթֆոնը: Ահա մի քանի քայլ Ձեր հարմարավետության համար. Իմացեք այստեղ, թե ինչպես է այն աշխատում: